Բարձրագույն կրթությունը միայն գիտելիք չէ, որ տրվում է բուհում, և ուսանողական կյանքն էլ միայն ուսումը չէ: Բարձրագույն կրթությունը ենթադրում է մտածելակերպի հատուկ ոճի, խելքի, աշխարհայացքի ձևավորում, որի հիմքերը մեծ մասամբ դրվում են ուսանողության տարիներին: Երիտասարդների համար չափազանց կարևոր է շրջապատը, շրջապատող հոգևոր միջավայրը, քանզի հենց այստեղ են ձևավորվում այնպիսի արժեքներ, որոնք նրանց հետագա կյանքում կդառնան որոշիչ: «Մխիթար Գոշ» համալսարանում ուսանողների համար բացվում են ոչ միայն պարապմունքներին, այլև իրենց հասակակիցների շրջապատում` համալսարանի պատերից դուրս դրսևորվել թույլ տվող ամենալայն հնարավորություններ: Ուսանողական կյանքի կազմակերպման համար «Մխիթար Գոշ»-ում ուսանողների նախաձեռնությամբ ստեղծվել է ուսանողական խորհուրդ, որն արդեն մի քանի տարի աշխատում է արդյունավետորեն: Գլխավոր խնդիրը, որը լուծում է Ուսխորհուրդը, տարաբնույթ ծրագրերի ինքնուրույն իրագործման համար ուսանողության համախմբումն է: Դրանք կարող են լինել տոնական միջոցառումների, էքսկուրսիաների, մրցույթների, երեկոների կազմակերպում կամ պատի թերթի պատրաստում և այլն: Ուսանողական կյանքը լիարժեք և հագեցած չէր լինի առանց նման կարգի միջոցառումների, որոնք ուսանողական կյանքին հաղորդում են յուրահատուկ շունչ և, վերջին հաշվով, նպաստում ստեղծագործ անհատների դաստիարակմանը: