Deprecated: Non-static method iwp_validation::FilterFilename() should not be called statically, assuming $this from incompatible context in /home/mkhitarg/public_html/api/class.language.php on line 206

Deprecated: Non-static method iwp_validation::FilterFilename() should not be called statically, assuming $this from incompatible context in /home/mkhitarg/public_html/api/class.language.php on line 211

Deprecated: Non-static method iwp_validation::FilterFilename() should not be called statically, assuming $this from incompatible context in /home/mkhitarg/public_html/api/class.language.php on line 227

Deprecated: Non-static method iwp_cache::ConfirmDir() should not be called statically, assuming $this from incompatible context in /home/mkhitarg/public_html/api/class.template.php on line 379

ՈՐԱԿԻԿԱՌԱՎԱՐՄԱՆՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՈՐԱԿԻԿԱՌԱՎԱՐՄԱՆՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
«Մխիթար Գոշ» համալսարանի
գիտական խորհրդի
03.12.2012թ. նիստում

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

«Մխիթար Գոշ» համալսարանը, ղեկավարվելով ՀՀ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ «Կրթությանմասին» օրենքով և իր կանոնադրություններով, ինչպես նաև Բոլոնիայի հռչակագրին անդամակցած երկրներին ուղղված Բեռլինի և Բերգենի կոմյունիկեներով, որտեղ կոչ է արվում ստեղծել ներդաշնակություն եվրոպական երկրների բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգերում:
«Մխիթար Գոշ» համալսարանում կրթության որակի բնագավառում գործունեության նպատակն է ապահովել բուհի բարձր մրցունակությունը կրթական ծառայությունների շուկայում, զարգացնել համալսարանի ներուժը կրթական և գիտական գործունեության ավանդական բնագավառներում` շնորհիվ բարձրորակ մասանգետների պատրաստման, որը որոշվում է նրանց մասնագիտական իմացությամբ, հմտություններով ուկարողություններով:
Որակի ապահովման բնագավառում համալսարանի քաղաքականությունն ուղղված է իր առջև դրված նպատակի իրականացմանը, որի համար անհրաժեշտ է՝
1. դիմորդներին ապահովել ընդունելության կանոնակարգերի ուղեցույցներով,
2. մշակել և ներդնել որակի կառավարման արդյունավետ համակարգ, որը կապահովի կրթական գործունեության որակի անընդհատ բարելավումը,
3. ապահովել պայմաններ պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորումների բարձրացման համար: Ստեղծել բուհիաշխատակիցների անհատական գնահատման համակարգ,
4. մշակել, իրականացնել և մշտապես կատարելագործել ուսանողների կրթական կարիքների վերհանման կառուցակարգեր,
5. անընդհատ բարձրացնել կրթական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը,
6. որակի ապահովման բնագավառում ստեղծել մշտական մասնագիտական ուսուցման կանոնակարգ.
7. Կատարելագործել կրթօջախի նյութական և ֆինանսական ապահովման համակարգը, ինչպես նաև համալսարանի աշխատակիցների և ուսանողների սոցիալական պաշտպանվածությունը,
8. վերանայել համալսարանի քաղաքականությունը կրթության որակի բնագավառում՝ հաշվի առնելով ուսանողների կողմից առաջ քաշված արդյունավետ մոտեցումներն ու առաջարկությունները:

Նպատակի իրականացումը ենթադրում է.
• Կրթական ծառայությունների բարձր որակի կազմակերպման արդյունքում շրջանավարների մասնագիտական գիտելիքների իմացություն,
• Գիտամանկավարժական բարձր որակավորման կադրերի վերապատրաստման արդյունավետություն,
• Նոր կրթական տեխնոլոգիաների և գիտական գործունեության արդյունքների ներդրման և արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում,
• Համալսարանական ընդհանուր` մասնավորապես որակի մշակույթի զարգացում և հասարակության մեջ բուհի հեղինակության բարձրացում:
«Մխիթար Գոշ» համալսարանը, առաջնորդվելով Որակի ապահովման Եվրոպական (ESG) և ISO 9 0 0 0 – 2 0 0 0 չափորոշիչներով` համալսարանի ղեկավարությունը գիտակցում է, որ որակի ապահովման համակարգի մշակումը, ներդրումը և մշտական կատարելագործումը բուհի առաջնահերթ խնդիրներն են, որոնք կապահովեն համալսարանի մրցունակությունը կրթական ծառայությունների շուկայում, գիտական և նորարարական գործունեությունը, ֆինանսական ցուցանիշների աճը, բուհի աշխատակիցների և շահակից կողմերի բավարարվածությունը և վստահությունըա պագայի նկատմամբ:
Համալսարանի ղեկավարությունը գտնում է, որ համալսարանի բոլոր աշխատակիցները պետք է ծանոթ լինեն և ընդունեն սույն քաղաքականությանը, ինչպես նաև մասնակցեն նրա արդյունավետ իրականացմանը: Քաղաքականությունը պետք է իրականացվի կառավարման բոլոր աստիճաններում և ենթարկվի վերլուծության, անհրաժեշտության դեպքում` վերանայման, իսկ համալսարանի յուրաքանչյուր աշխատակից իր իրավասությունների սահմաններում կրում է անձնական պատասխանատվություն իր աշխատանքի որակի համար:
Համալսարանի կառավարման քաղաքականության բաղադրիչների ապահովման ուղղությամբ համալսարանում հրատարակվել են մի շարք ուսումնամեթոդական նյութեր և ուղեցույցներ, այդ թվում որակի ապահովման հայեցակարգը՝ բաղկացած 28 էջից, կրթության որակի ապահովման ուղեցույցը՝ բաղկացած 222 էջից, որակի ապահովման ձեռնարկը՝ բաղկացած 150 էջից, համալսարանի 2011-15 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը՝ բաղկացած 7 էջից, համալսարանի որակի ներքին ապահովման կենտրոնի գործունեության կարգը՝ բաղկացած 8 էջից: Նշված նյութերը բաշխվել են ուսանողների և դասախոսների միջև: